top of page

Մեր ընկերությունը

Հիմնադրվելով 2019 թվականի հունվարին՝ 2021թ-ի  ապրիլի 5-ից Dimension Legal ՍՊԸ-ն  գործակցում է Լոնդոնյան  RVS Solicitors իրավաբանական ընկերության հետ՝ ընձեռելով իր հաճախորդներին ավելի բարձրակարգ և լայն ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Մեր պատմությունը

Dimension legal RVS-ը նորարարական իրավաբանական խորհրդատվական ընկերություն  է, որի նպատակը հաճախորդների պահանջներին հնարավորինս հարմարեցված ծառայությունների մատուցումն է: Մենք հաջողությամբ խորհրդատվություն ենք տրամադրում տարատեսակ հաճախորդների՝ սկսած ֆիզիկական անձանցից, ովքեր ունեն ֆինանսական հաստատությունների հետ իրենց իրավահարաբերությունների վերաբերյալ հարցեր, մինչև ֆինանսական հաստատություններ, ում անհրաժեշտ է օգնություն իրենց կապիտալում աշխատակիցների բաժնեմասնակցության ծրագրերի (ESOP) պատրաստման և իրականացման հարցերում։

 

Dimension legal RVS-ը նպաստում է արդյունավետ և թափանցիկ կորպորատիվ կառավարմանը՝ առաջարկելով պրագմատիկ ռազմավարություն, առաջնահերթությունը տալով մարդու իրավունքների պաշտպանությանը (Հայաստանում մարդու իրավունքների Due Diligence  պրակտիկայի ներդրում և Մարդու իրավունքների վրա բիզնեսի ազդեցության մասին ՄԱԿ-ի առաջնորդող սկզբունքներ): Բացի այդ, ընկերությունը խթանում է բիզնեսի  նկատմամբ սոցիալական վերահսկողությունը՝ ի նպաստ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի:

Ընկերության իրավախորհրդատուները (ունեն որակավորումներ և գիտակ են 4 երկրների օրենսդրություններին`Հայաստան, Մեծ Բրիտանիա և Ուելս, Ռուսաստան և Ֆրանսիա), անցել են իրավակիրառ դասընթացներ իրավունքի, ֆինանսների, հանրային ​​և մասնավոր միջազգային իրավունքի ոլորտներում, մեր հաճախորդների գոհունակության գրավականն են: Բացի այդ, մենք մասնագիտացած ենք վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերի մեջ, ինչպիսիք են արբիտրաժը և հաշտեցումը:

 

RVS Solicitors-ի հետ մեր համագործակցության միջոցով նաև ներմուծել ենք մի շարք կարգեր, որոնք արտացոլում են Միացյալ Թագավորությունում իրավաբանական գրասենյակների համար գործող կարգավորիչ կանոնները:

 

Մենք հետևում ենք հաճախորդների շահերի պահպանմանը (Client Care), գաղտնիության ապահովմանը և մեր նախաձեռնությամբ կիրառում ենք նաև այն կանոնները, որոնք կիրառվում են Միացյալ Թագավորության իրավաբանական գրասենյակներում:

 

Մեր նպատակն է նայել առաջ, կանխատեսել և կանխել խնդիրները: Մեր առաջարկած լուծումները աշխատում են ոչ միայն հրատապ խնդիրների համար, այլև երկարաժամկետ օգուտ են բերում հաճախորդին:  Մեր ռազմավարության հիմքում դրված է այն սկզբունքը, որ չկա ավելի լավ գործելաոճ քան ունենալ գոհ և բավարարված հաճախորդներ։

 

Հավատարիմ ենք պրոֆեսիոնալիզմին և բարեվարքությանը: Տրամադրված խորհրդատվության արդյունքում հաճախորդները պարզ տեսնում են իրենց առջև ծառացած խնդիրները և հնարավոր լուծումները:

Փորձառու Անձնակազմ

bottom of page