top of page

Առևտրային գործարքների միջոցով Ձեր ընկերությունը առնչվում է այլ բիզնեսների հետ, ապահովում իր կենսագործունեության բնականոն ընթացքը և զարգացումը: Առևտրային գործարքները  պետք է հաշվի առնեն տեղական օրենքները և կանոնակարգերը, ինչպես նաև օտարերկրյա իրավազորության  օրենսդրությունը՝ պայմանավորված Ձեր կողմից իրականացվող գործարքներով:

 

Մեր իրավախորհրդատուներն ունեն անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները հնարավորինս անխոցելի պայմանագրեր կազմելու և Ձեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության սկիզբը դնելու համար:

 

Մեր խորհրդատուները լավ տիրապետում են առևտրային գործարքների նրբություններին և կարող են աջակցել Ձեզ ինչպես  պայմանագրերի շարադրման, այնպես էլ կնքման և կատարման ողջ ընթացքում:

 

Մեր կողմից մատուցվող հիմնական ծառայությունները․

 

  • Առևտրային գործարքների կազմում,

  • Բանակցությունների ընթացքում աջակցություն,

  • Առկա գործարքների վերանայում և արդիականացում, ռիսկերի բացահայտում

  • Առևտրային գործարքների առնչությամբ վեճերի լուծման լավագույն տարբերակների նախանշում,

  • Վեճերի լուծման փուլում աջակցություն։

​​

Եկե՛ք աշխատենք միասին

Ուղարկեք հաղորդագրություն նշելով ձեր էլ․ փոստի հասցեն

  • Facebook
  • LinkedIn
bottom of page