Բաժնետիրացման ծրագիր

Աշխատակիցների խրախուսման ճիշտ միջոցների ընտրությունը ցանկացած  բիզնեսի աճը ապահովելու կարևորագույն գրավականներից է: Խթանման մի շարք գործիքների մեջ ամենաարդյունավետ և միջազգայնորեն ճանաչված միջոցներից մեկը Ընկերության կանոնադրական կապիտալում աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի մշակումն է (ESOP)։

ESOP-ը ծրագիր է, որը թույլ է տալիս ընկերության աշխատակիցներին ձեռք բերել ընկերության բաժնետոմսեր և դառնալ բաժնետեր` աշխատելու ամբողջ ժամանակահատվածում (որոշ հանգամանքներում նաև դրանից հետո): Կախված ծրագրից` ընկերության աշխատակիցների մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի ածանցյալ կառուցվածքի մշակմամբ:

ESOP- ները խթանում են ընկերության ներքին կառավարման համակարգի զարգացումը՝ դիվերսիֆիկացնելով բաժնետերերի շրջանակը, այն համալրելով համապատասխան ոլորտի մասնագետներով, ովքեր մեծ ներդրում են ունեցել ընկերության կայացման գործում և կշարունակեն աշխատել ընկերության զարգացման համար: Ծրագրի ակունքային սկզբունքներից է մասնակիցների պռոֆեսիոնալ նպատակների համատեղումը ընկերության ռազմավարական նպատակների հետ, ինչն ավելի է մոտիվացնում աշխատողին, քանի որ արդյունքը ընդհանուր օգուտն է: ESOP-ները կորպորատիվ լավ կառավարման, ընկերության վարձատրության, պարգևավճարների և խթանող ծրագրերի, մարդկային ռեսուրսների և տաղանդների կառավարման համակարգերի բաղկացուցիչ մասն են հանդիսանում:

Ծրագրի մասնակիցների և ընկերության բաժնետերերի միջև հարաբերությունները, ներառյալ՝ բաժնետմոսերի տեղաբաշխման/հատկացման հետ կապված հարցերը, բացի Ծրագրից, սովորաբար կարգավորվում են նաև բաժնետոմսերի գնման պայմանագրերով և բաժնետերերի համաձայնագրերով:

ESOP- ների մեջ ներգրավվում է նոր ընկերության հիմնադրում SPV-ի՝ ընկերության բաժնետերերի կողմից ընտրված կազմակերպաիրավական տեսքով, որը պատասխանատու է ESOP-ի իրականացման և լիարժեք վերահսկման համար: Այս մոդելում որակավորված աշխատակիցները կկարողանան ձեռք բերել SPV- ի բաժնետոմսերը: Բաժնետեր-աշխատակիցները SPV-ի միջոցով կներկայացվեն նաև ընկերության կապիտալում:

ESOP- ի տարբեր մոդելներ առաջարկելիս դիտարկվում են առանձին ոլորտներում կարգավորող օրենսդրության առանձնահատկությունները (ֆինանսներ, հեռահաղորդակցություն, էներգետիկա, ընդերքօգտագործում և այլն):

Modern Office

ESOP կարգավորման գործիքակազմ

Ելնելով մեր և միջազգային լավագույն փորձից՝ մեր թիմը կարող է առաջարկել Ձեր ընկերությունում լավագույն ձևաչափով ESOP-ի գործադրման համապարփակ ուղեցույց։

 

Ուղեցույցը ներառում է․

  • Ընդհանուր և կորպորատիվ կառավարման խնդիրների լուծումներ (Լավագույն կադրերի, տաղանդների որս և կառավարում, արդար վարձատրության և խելամիտ պարգևավճարների համակարգ),

  • ESOP-ների լավագույն մոդելների և լավագույն փորձի ներկայացում,

  • Ուղղակի և անուղղակի մասնակցությամբ, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկմամբ ESOP մոդելների համեմատություն,

  • ESOP-ները և ընկերության վերակառուցում (կառուցվածքի անհրաժեշտ փոփոխություններ),

  • ESOP-ներ և աշխատանքային իրավունքի վեճեր,

  • Բաժնետերերի իրավունքների պաշտպանություն,

  • ESOP-ը և կարգավորող օրենսդրության համապատասխանություն,

  • ESOP գնահատման ստուգաթերթիկ և հարցաշար։

 

Գոյություն ունեցող ESOP-ի գնահատում

 

Արդեն գործարկված ESOP-ի դեպքում մեր թիմը կարող է ծանոթանալ գործող ծրագրին և բացահայտել բացերը կամ փոփոխություններ առաջարկել ծրագրի արդյունավետության և բարելավման համար:

 

 

ESOP ֆինանսական կանխատեսումներ

 

Dimension Legal RVS-ը Հայաստանի Հնարապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Dimension ներդրումային ընկերության հետ համատեղ կարող է  իրականացնել նաև  ESOP ծրագրի հետ կապված ֆինանսական կանխատեսումներ՝ ներառյալ ակնկալվող շահաբաժինների հաշվարկը, առավելությունները արդեն իսկ գոյություն ունեցող բոնուսային համակարգի նկատմամբ (համեմատությունը) և այլն, որպեսզի հիմնավորվի առաջարկվող խրախուսման միջոցների ողջամտությունը և գրավչությունը:

Այլ ներդրումային և ֆինանսական ծառայությունների համար այցելեք Dimension Investments կայքն այստեղ: