Կառավարում, հետաքննություն և համապատասխանություն

Կարգավորող մեխանիզմերը օրեցօր զարգանում են: Ակնկալվում է, որ բիզնեսները պետք է ունենան իրենց գործունեության առանձին ոլորտների վերաբերյալ ներքին կանոնների/քաղաքականությունների համապարփակ փաթեթներ, ինչը կապահովի ընկերությունների կողմից իրենց՝ իրավական և սոցիալական պատասխանատվության տեսանկյունից պարտավորությունների կատարումը:

 

Բացի այն պարտադիր տեղական կանոններից և կանոնակարգերից, որոնք պետք է պահպանել, այն բիզնեսները, որոնք ցանկանում են գործակցել հատկապես միջազգային գործընկերների հետ, պետք է գնան ավելի առաջ և ունենան միջազգային չափանիշներին համահունչ կարգավորիչ համապատասխանություն:

 

Մեր ընկերությունը չափազանց լավ է հասկանում Ձեր և Ձեր բիզնեսի համար ճիշտ կառավարման դաշտ ստեղծելու կարևորությունը, ինչը կապահովի Ձեր շարունակական աճը և ապագա հաջողությունները։ Մենք այստեղ ենք Ձեզ պարզաբանելու Ձեր բիզնեսի վերաբերյալ կարգավորիչ համապատասխանության հետ կապված հարցերը, հնարավոր ծագող խնդիրները, պահանջվող լուծումների տարբերակները: Մեր իրավախորհրդատուները  գիտելիքներ և փորձ ունեն տարատեսակ ոլորտներում՝ ներառյալ ընդերքօգտագործում, արդյունաբերություն, ֆինանսներ, էներգետիկա, առողջապահություն, խաղադրույքներ, խաղեր և այլն: Մեր երկակի որակավորում ունեցող փաստաբանները, լոնդոնյան գրասենյակը ի վիճակի են Ձեզ առաջնորդել միջազգային առևտրի համատեքստում գործող կանոնների և կանոնակարգերի պահպանման գործում:

 

Շատ կարևոր է հասկանալ այն ոլորտի իրավական առանձնահատկությունները, որում գործում եք Դուք: Մեր թիմը ծանրակշիռ փորձ ունի Կարգավորողների (ՀՀ կենտրոնական բանկ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմին և այլն) հետ աշխատելու, հասկանում է նրանց պահանջները, ինչպես նաև դրանց ապահովման ուղիները: Մենք երաշխավորում ենք, որ համապատասխանության և կառավարման ռազմավարությունները կլինեն լավագույնս հավասարակշռված, պրագմատիկ և կնպաստեն Ձեր բիզնեսի  զարգացմանը: Բիզնեսի առանձին ինդուստրիաների վերաբերյալ մեր գիտելիքների շնորհիվ համատեղ կորոշենք մշտապես փոփոխվող կարգավորիչ դաշտի պայմաններին հարմարվելու նոր ռազմավարություններ:

 

Եթե Դուք հատուկ կարգավորման ենթակա բիզնես եք, հավանաբար աշխատանքի մի պահի կունենաք Կարգավորիչի հետ ուղղակի առնչություն, կլինեն ներգործության միջոցներ կամ ստուգումներ: Նման իրավիճակներում առավել դրական արդյունք ապահովելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի մեր մասնագիտական փորձը և գիտելիքը: Փաստացի, մենք ունենք էներգետիկայի, ֆինանսական, ընդերքօգտագործման, ՏՏ ոլորտներում խորհրդատվություն տրամադրելու տարիների փորձ: Մենք օգնել ենք  էլեկտրաէներգիա արտադրողներին հիմնել նոր էլեկտրակայաններ, մշակել ենք կառավարման ծրագրեր բանկերի, ներդրումային ընկերությունների և ներդրումային ֆոնդերի համար:

 

Մեր աշխատանքը կօգնի Ձեզ պատրաստ լինել կարգավորողի ցանկացած միջամտության, նախքան դրանք նույնիսկ տեղի կունենան: Քանի որ մենք կարող ենք ենթադրել, թե ինչ են փնտրում կարգավորողները, ծանոթ ենք նրանց մտածելակերպին ու պահանջներին, կարող ենք ապահովել  համապատասխանությունը՝ Ձեր բիզնեսի համար նվազագույն խնդիրներ ստեղծելով: Մեր գլխավոր նպատակն է ապահովել Ձեր աշխատանքի բնականոն ընթացքը և կարգավորողի հետ կառուցողական հարաբերությունները:

Ցանկացած հարցին մեր համապարփակ մոտեցումը ապահովում է Ձեր բիզնեսի պաշտպանվածությունը իր գործունեության բոլոր փուլերում:

Կարգավորիչ  համապատասխանություն

 

Մեր փորձված իրավախորհրդատուները խորհրդատվություն են տրամադրում կարգավորող օրենսդրության համապատասխանության բոլոր հարցերի վերաբերյալ: Քանի որ այս պահին խորհրդարանը դիտարկում է քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ, այդ թվում՝ իրավաբանական անձանց համար ներդնել քրեական պատասխանատվության հնարավորությունը, անհրաժեշտ կառուցակարգերի սահմանումը կարող է լինել Ձեր բիզնեսի ճանապարհային քարտեզը՝ խուսափելու ծանր պատժամիջոցներից, որոնք կարող են լուրջ խոչընդոտներ ստեղծել Ձեր բիզնեսի բնականոն գործունեության համար։ Ոլորտի լավագույն մասնագետները մեզ մոտ են, նրանք կտրամադրեն խորհրդատվություն՝ հաշվի առնելով ոչ միայն տեղական օրենսդրությունը, այլ նաև միջազգային իրավական դաշտի վերջին միտումները:

 

Ձեր բիզնեսը օրենսդրական կարգավորումներին համապատասխան պահելու և դրանց պահանջներին բավարարելու համար համապատասխանության ծրագրեր ունենալը Ձեր բիզնեսին տալիս է մրցակցային առավելություն: Բարեվարքության կանոններին հետևելը մեր կողմից առաջարկված ևս մեկ օգտակար գործիք են հանդիսանում, որոնք ոչ միայն ապահովում են կարգավորող օրենսդրության համապատասխանությունը, այլև՝ ընդգծում Ձեր պարտավորությունը սոցիալական պատասխանատվության առաջ՝ տալով Ձեզ առանձնահատուկ առավելություն միջազգային ներդրումներ ներգրավելու հարցում։

2021թ.-ի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություններով Հայաստանում ներդրվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը, ինչի արդյունքում compliance (համապատասխանության) ծրագրերն ավելի քան արդիական են դարձել: Հատկապես ընկերությունները, որոնք ունեն օտարերկրյա ներդրողներ կամ գործունեություն են ծավալում արտերկրում, պետք է ցուցաբերեն բարձր զգոնություն, քանզի որոշ հակակոռուպցիոն և խարդախության դեմ պայքարի կանոնակարգեր, ինչպիսիք են՝ Միացյալ Թագավորության «Bribery Act 2010»-ը, Ֆրանսիայի «SAPIN II»-ը և Միացյալ Նահանգների «Foreign Corrupt Practices Act»-ը, ունեն արտատարածքային կիրառություն։

Dimension Legal RVS-ն աշխատում է տարբեր միջազգային դոնորների, համալսարանների, օրենսդիրների և պետական մարմինների հետ` տեղական և տարածաշրջանային շուկայում համապատասխանության (compliance) ծրագրերի դերն ամրապնդելու համար, քանզի հավատում ենք, որ նման ծրագրերն հանդիսանում են արտասահմանյան խոշոր ընկերությունների հետ համագործակցության և ներդրումների ներգրավման գրավականը:

Մենք աջակցում ենք ընկերություններինմշակել միջազգային ֆինանսական ինստիտուտների  (Ասիական զարգացման բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիա և այլն) կողմից պահանջվող  համապատասխանության (compliance) ծրագրեր,  տրամադրում խորհրդատվություն դրանց գործողության ողջ ընթացքում:

 

Փորձված իրավախորհրդատուներից կազմված մեր անձնակազմը պատրաստ է տրամադրել խորհրդատվություն գործող օրենսդրության և գործընթացների մասին, մշտապես հետևել և ստուգել առկա քաղաքականությունը, ներկայացնել առաջարկություններ` կապված ցանկացած անհրաժեշտ փոփոխության հետ:

Meeting Room

Կառավարում

 

Մենք  փորձ ունենք կորպորատիվ և ներդրող հաճախորդներին ընդհանուր կամ որոշակի գործարքի շրջանակում կորպորատիվ կառավարման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու հարցում:

 

Կորպորատիվ կառավարման խորհրդատվությունը ներառում է ընկերության ղեկավար մարմինների միջև լիազորությունների բաժանման, ղեկավար մարմինների ձևավորման կարգը, վարձատրության, ընկերության հաշվետվողականության հետ կապված հարցերը ինչպես բաժնետերերի, այնպես էլ արտաքին գործընկերների առջև, բնապահպանական, գենդերային և հարկային օրենսդրության պահպանումը, սոցիալական պատասխանատվության գիտակցումը և այլն։

 

Մենք ակտիվորեն մասնակցում ենք կորպորատիվ կառավարման և սոցիալական պատասխանատվության ապահովման պահանջների վերաբերյալ ընթացիկ հանրային քննարկումներին, շփվում ենք բոլոր այն կառույցների հետ, որոնք մշակում են պարտադիր կամ խորհրդատվական բնույթ ունեցող կանոնակարգերը և ունենք պատրկերացում՝ ինչպես հնարավորինս հավասարակշել այդ պահանջները ընկերության շահերի հետ:

 

Մեր մատուցած հիմնական ծառայությունները՝

 

  • Ընկերության առկա կառուցվածքի և կանոնակարգերի վերլուծություն, հաշվի առնելով  տեղական, միջազգային ստանդարտները և լավագույն փորձը,

  • Կորպորատիվ մարմինների միջև լիազորությունների բաշխման, բաժնետերերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ խորհրդատվություն,

  • Հաշվետվությունների ներկայացման, պարտավորությունների ապահովման և համապատասխան քաղաքականության/կանոնակարգերի մշակման վերաբերյալ խորհրդատվություն,

  • Ներքին վերահսկողության/հսկողության և ռիսկերի կառավարման հետ կապված քաղաքականությունների և ընթացակարգերի պատրաստում և վերանայում, այդ թվում`ազդարարում, գործարքների կնքման կանոններ, գործընկերների due diligence, փոխկապակցված անձանց հետ գործարքներ, ապրանքների պատրաստման և ծառայությունների մատուցման ողջ շղթայի դիտարկում,  հակակոռուպցիոն քաղաքականություն, բարեվարքության կանոններ և այլն,

  • Խորհրդատվություն վարկանիշի պաշտպանությանն ուղղված քայլերի վերաբերյալ,

  • Տնօրենի և աշխատողների վարձատրության խրախուսական կոմպոնենտի մշակում,

  • Խորհրդատվություն բաժնետերերի և խորհրդի ներգրավմամբ վեճերի վերաբերյալ,

  • Տեղական կամ օտարերկրյա ֆոնդային բորսայում ընկերության ցուցակմանը օժանդակություն, ցուցակմանը համապատասխան լինելու վերլուծություն (դիագնոստիկ դիտարկում), ճանապարհային քարտեզի մշակում, որտեղ կամփոփվեն անհրաժեշտ քայլերը, ինչը հնարավոր կդարձնի ցուցակումը Հայաստանի կամ օտարերկրյա բորսաներում:
     

Ներքին քննություններ

 

Մեր ներքին քննության իրավաբաններն օգնում են ընկերություններին բացահայտել կամ լուծել արդեն հայտնի խնդիրներ, որոնք կարող են ունենալ քրեական, կարգավորող կամ քաղաքացիական հետևանքներ: Մեր իրավախորհրդատուները կարող են օգնել Ձեզ կոռուպցիոն, խարդախության, փողերի լվացման, շուկայի մանիպուլյացիաների, կարգավորման կանոնների խափանումների, այլ չարաշահումների դեպքերում:
 

Մեր իրավախորհրդատուները կօգնեն Ձեզ բացահայտել խնդրի ամբողջ էությունը, դրանց պատճառները և վերացնել դրանք՝ հետագա ռիսկերից խուսափելու  համար: Մենք կօգնենք Ձեզ կառավարել ճգնաժամը, կառաջարկվեն հեղինակության/վարկանիշի կառավարման և պաշտպանության ծրագրեր, կմշակվի ճանապարհային քարտեզ, թե ինչպես պաշտպանել բիզնեսը, ապահովել բնականոն ընթացքը նման դժվարին իրավիճակներում: