top of page

Բարի գալուստ
Dimension Legal RVS

Հակառակ հայտնի կարծիքին, որ գործն ու անձնականը չեն հատվում (it’s business, nothing personal), մենք վստահ ենք, որ ցանկացած բիզնես խորապես անհատական է, անձնական: Ուստի, մեր ծառայությունները հարմարեցված են ինչպես Ձեր բիզնեսին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր Ձեր բիզնեսի շարժիչ ուժն են հանդիսանում:

 

«Դայմենշն Lիգըլ Ար-Վի-Էս»-ը (Dimension Legal RVS) կորպորատիվ ոլորտում մասնագիտացած խորհրդատվական ընկերություն է, տրամադրում է խորհրդատվություն մասնավորապես հետևյալ իրավական տիրույթներում՝ կորպորատիվ գործարքներ և կորպորատիվ որոշումներ, կորպորատիվ և ծրագրային ֆինանսավորում, ռիսկերի նվազեցման և կառավարման գործընթացներ, իրավական due diligence, ընկերությունների compliance (համապատասխանության) ծրագրեր, մարդու իրավունքները բիզնեսում, հակակոռուպցիոն քաղաքականություն, ապօրինի ակտիվներ, քրեական ձեռնարկատիրական, ինչպես նաև միջազգային քրեական իրավունք:

Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունվարին, 2021 թվականի ապրիլից սկսել է համագործակցել լոնդոնյան RVS Solicitors ընկերության հետ: Վերջինիս հանդիսանում է Dimension Legal RVS-ի մասնակից:

Մեր Մասին

Dimension legal RVS-ը նորարարական իրավաբանական խորհրդատվական ընկերություն  է, որի նպատակը հաճախորդների պահանջներին հնարավորինս հարմարեցված ծառայությունների մատուցումն է: Մենք հաջողությամբ խորհրդատվություն ենք տրամադրում տարատեսակ հաճախորդների՝ սկսած ֆիզիկական անձանցից, ովքեր ունեն ֆինանսական հաստատությունների հետ իրենց իրավահարաբերությունների վերաբերյալ հարցեր, մինչև ֆինանսական հաստատություններ, ում անհրաժեշտ է օգնություն իրենց կապիտալում աշխատակիցների բաժնեմասնակցության ծրագրերի (ESOP) պատրաստման և իրականացման հարցերում։

Ծառայություններ

Մեր իրավախորհրդատուները համապատասխանում են բարձրագույն մասնագիտական և բարեվարքության չափանիշներին, ունակ են մեր Լոնդոնյան գործընկերների հետ համատեղ լուծելու մեկից ավելի իրավազորություն ներառող խրթին հարցեր (cross border matters):

 

Dimension Legal RVS-ի համար որակն առաջնային է:

 

Մենք երաշխավորում ենք, որ մեր ծառայությունները և առաջարկվող լուծումներն ուղղված են հաճախորդի կարիքները լավագույնս բավարարելուն։​ 

Դիմե՛ք Մեզ

Շնորհակալություն մեր ընկերության նկատմամբ ձեր հետաքրքրության համար: Մենք գնահատում ենք ձեր կարծիքը, հարցերը և առաջարկությունները: Մենք պատրաստ ենք տրամադրել ձեզ անհրաժեշտ օգնություն: Ձեր գոհունակությունը մեր առաջնահերթությունն է, և մենք պարտավորվում ենք մատուցել գերազանց հաճախորդների սպասարկում:

bottom of page