top of page

Վերակազմակերպում, բաժնեմասնակցության ձեռք բերում և Due Diligence

psk7uwdwdn-578ffe10-100b-d72b-a664-38ed0
psk7uwdwdn-578ffe10-100b-d72b-a664-38ed0
psk7uwdwdn-578ffe10-100b-d72b-a664-38ed0
psk7uwdwdn-578ffe10-100b-d72b-a664-38ed0

Վերակազմակերպումներն ապահովում են բիզնեսի աճը, կենսագործունեության նոր փուլեր: Վերակազմակերպումը կարող է որոշիչ պահ լինել Ձեր բիզնեսի համար, և դրան ճիշտ անդրադառնալու համար Ձեզ հարկավոր է լավագույն իրավաբանական խորհրդատվությունը՝ զուգորդված ինդուստրիայի պատշաճ իմացությամբ:

 

Որպեսզի վերակազմակերպումը հաջող ընթանա, յուրաքանչյուր քայլի վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ մասնագիտական խորհրդատվություն (ուղեցույց)․ հնարավորությունների բացահայտում, կառուցվածքի,  դերակատարների և ֆինանսավորման գործիքների օպտիմալ հստակեցում, բանակցությունների նախաձեռնում և, այնուհետև, Ձեր բիզնեսին ուղղորդում մինչև գործարքի ամրագրումը: Մեր իրավախորհրդատուները Ձեր կողքին կլինեն այս քայլերից յուրաքանչյուրն ուղղորդելու նպատակով:

 

Միջսահմանային գործարքներ ուղեկցելիս մեր փորձը և բարձրակարգ ու համապարփակ մեր մոտեցումը կարևորագույն նախադրյալներ են, որպեսզի մեզ դիմեն օտարերկրյա ներդրողները, ովքեր գալիս են Հայաստան ներդրումներ կատարելու: Նրանք մեզ կհամարեն ինչ-որ չափով շուկայում եզակի , քանի որ մենք ոչ միայն տեղական կանոնակարգերի գիտակ ենք, այլև խորը պատկերացում ունենք տեղական բիզնեսի մշակույթի, ինչպես նաև նմանատիպ գործարքների վերաբերյալ միջազգային լավագույն փորձի մասին:

 

Մենք հաջողությամբ իրականացրել ենք առողջապահության, ընդերքօգտագործման, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, , ֆինանսների, հյուրանոցային բիզնեսի ոլորտներում տասնյակ վերակազմակերպումներ և ապահովել ենք դրանց ժամանակին գրանցումը պետական ռեգիստրում, կենտրոնական դեպոզիտարիայում և այլ համապատասխան կարգավորող մարմիններում:

 

Մենք առաջարկում ենք Due Diligence լուծումներ՝ լինի դա վերակազմակերպման շրջանակներում, թե որպես անկախ գնահատման բաղկացուցիչ մաս, որը կներառի ռիսկերի կառավարման բոլոր ասպեկտները՝ հաշվի առնելով տեղական օրենսդրությունը և պրակտիկան:
 

 

Հիմնական ծառայությունները, որոնք մենք մատուցում ենք վերակազմակերպման, բաժնեմասնակցության ձեռք բերման և Due Diligence ոլորտներում․
 

  • Ընկերությունների և նրանց ակտիվների օտարում,

  • Private equity գործարքներ,

  • Takeovers,

  • Վերակազմավորումներ և վերակազմակերպումներ,

  • Կորպորատիվ վերակառուցում,

  • Անկախ Due Diligence, մասնավորապես այլ իրավախորհրդատվական գրասենյակների կողմից վարվող վերակազմակերպման գործարքների շրջանակում:

bottom of page