top of page
Search

Անգլիական իրավունքին նվիրված դասընթացներ ՀՀ փաստաբանների պալատում

«Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» հայ-բրիտանական խորհրդատվական ընկերությունը Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի նախարարության աջակցությամբ, Բրիտանական դեսպանության և ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ անցկացրել է Անգլիական իրավունքին նվիրված դասընթացներ ՀՀ փաստաբանների համար։


Դասընթացների նպատակն է վերապատրաստել ՀՀ փաստաբաններին անգլիական իրավունքի հիմունքների վերաբերյալ, նրանց ներկայացնել անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ հնարավորություն ընձեռելով առավել լավ տիրապետել միջազգային լավագույն փորձին: Դասընթացի շրջանակում ներկայացվել են անգլիական իրավունքի հիմունքները, ՀՀ փաստաբանների համար Անգլիայի և Ուելսի փաստաբանի որակավորում ստանալու ճանապարհային քարտեզը, անգլիական պայմանագրային իրավունքի հիմունքները և դրանց արտիականությունը ՀՀ փաստաբանների համար։


Բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Մ. Ջոն Գալագերը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ի կառավարիչ գործընկեր Դավիթ Հակոբյանը (ՀՀ փաստաբան, ով ունի նաև Անգլիայի և Ուելսի սոլիսիթորի որակավորում): Որպես դասընթացավար հանդես եկան Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան (King’s Counsel), բրիտանական առաջատար փաստաբանական գրասենյակի փաստաբաններ, որոնք նաև ներկայացուցչություն են իրականացնում միջազգային դատական գործընթացներում։


Դասընթացի օրակարգը և զեկուցողների կենսագրությունը ստորև․

https://drive.google.com/file/d/1U0WNrTs1UCK9cBt-M0t28dgQ1T0i6TW8/view?usp=sharing (անգլերեն)։

https://drive.google.com/file/d/1oE7tTX_C-pYhEtMTwvm_-2wxjdehwll8/view?usp=share_link (հայերեն)։





0 views0 comments
bottom of page