top of page
Search

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ի կազմակերպած սեմինարը։

Updated: Jan 20


Ուրախ ենք տեղեկացնել, որ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» հայ-անգլիական ընկերության՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համատեղ կազմակերպած «Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հեռանկարը ՀՀ-ում» թեմայով սեմինարը։


Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ն.Մ. Ջոն Գելեգարը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը, ինչպես նաև «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» ընկերության Լոնդոնյան գործընկեր դոկտոր Լուսինե Նավասարդյանը։ Սեմինարն իրականացվեց «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» ընկերության կառավարիչ գործընկեր, ի․գ․թ․ Դավիթ Հակոբյանի և Լուսինե Նավասարդյանի գիտական ղեկավարությամբ։


Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին մեր սեմինարի քննարկումներից մեկը նախագահելու և հետաքրքիր զեկուցմամբ հանդես գալու համար:


Սեմինարի ընթացքում ներկայացվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության շրջանակը և պայմանները ըստ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, Մեծ Բրիտանիայի (UK Bribery Act 2010) և Ֆրանսիայի SAPIN II հակակառուպցիոն օրենքների հնարավոր կիրառությունը ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց նկատմամբ, քննարկվեց «Compliance ծրագրերի» առկայությունը՝ որպես քրեական պատասխանատվությունից ազատման ու ներդրումների գրավչության գործիքակազմ, խոսվեց միջազգային ֆինանսական բանկերի կողմից տրամադրված գործիքների շրջանակում «Compliance ծրագրերի» ներդնման մասին, գործնական օրինակներով ներկայացվեց «Compliance ծրագրերի» կարևորությունը միջազգային ստանդարտներին համահունչ Compliant ընկերության հետ համագործակցություն հաստատելիս:



18 views0 comments
bottom of page