top of page

Ձեր խորհրդատուն ներդրումային ընկերությունների և ֆոնդերի գրանցման և լիցենզավորման ոլորտում





Վերջապես, հայկական շուկայում հայտնվեց ֆինանսական խոշոր «Ֆրիդոմ Հոլդինգ» կորպորացիայի կողմից հիմնադրված «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊ ներդրումային ընկերությունը։ «Ֆրիդոմ Հոլդինգ» կորպորացիան հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նևադա նահանգի օրենսդրությանը համապատասխան: «Ֆրիդոմ Հոլդինգ» կորպորացիայի դուստր ընկերությունները մատուցում են արժեթղթերի գործառնություններով պայմանավորված մի շարք ծառայություններ Եվրասիական տարածաշրջանում, մասնավորապես բրոքերային, արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվություն, շուկա ստեղծողի ծառայություններ (market making), investment banking, տեղաբաշխման ծառայություններ, վերլուծություններ և հետազոտություններ։ Սա նշանակում է, որ միջազգային նշանավոր ներդրողներն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի ֆինանսական շուկայի նկատմամբ, ինչն իր հերթին վկայում է Կենտրոնական բանկի արդյունավետ քաղաքականությունը՝ ֆինանսական շուկան ընդլայնելու և ՀՀ տարածքում գործող ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահության աճի մասին։ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊ ներդրումային ընկերության ՀՀ կենտրոնական բանկում գրանցման և լիցենզավորման գործընթացում «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ը հանդես է եկել որպես «Ֆրիդոմ Հոլդինգ» կորպորացիայի խորհրդատու: Հատկապես կցանկանայինք շնորհակալություն հայտնել ՀՀ կենտրոնական բանկին՝ խորաթափանց գործելու, խրթին հարցերին լուծումներ գտնելու և գործընկերային մոտեցում ցուցաբերելու համար: Կրկին անգամ ողջունում ենք մեր գործընկերոջ` «Ֆրիդոմ Հոլդինգ» կորպորացիայի մուտքը Հայաստանի Հանրապետության ֆինանսական դաշտ, մաղթում նորանոր ձեռքբերումներ և շարունակական առաջխաղացում։


2 views0 comments
bottom of page