top of page

Ձեր վստահելի գործընկերը վերակազմակերպման ոլորտում





Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս-ը մեկ փաթեթի ներքո հաջողությամբ կազմակերպեց երեք ընկերությունների միացումը չորրորդ ընկերությանը: Մշակեցինք ընկերությունների միացման պայմանագիր, բանաձևեր, կարգ և պայմաններ, ինչի արդյունքում հնարավոր եղավ խուսափել մի քանի փաթեթների պատրաստումից։ Մեր թիմի արհեստավարժության, պրոֆեսիոնալ մոտեցման և հոգածության շնորհիվ խնայեցինք հաճախորդի միջոցները և ապահովեցինք ծառայության մատուցումը կարճ ժամկետներում: Առիթից օգտվելով, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը՝ վերակազմակերպումների գրանցման ժամանակ մեր նորարարական լուծումները մանրակրկիտ դիտարկելու, կաղապարված մոտեցումները բացառելու և ՀՀ օրենսդրության շրջանակներում իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելու համար:


0 views0 comments
bottom of page