top of page

ՄՔԴ իրավազորության տարածումը Լեռնային Ղարաբաղի տարածքում






2022թ-ի փետրվարի 16-ին «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» հայ-բրիտանական ընկերության կառավարիչ գործընկեր, Փարիզի Նանտեր համալսարանի Քրեական իրավունքի և քրեաբանության կենտրոնի անդամ Դավիթ Հակոբյանը «Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության» անդամներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի տարածքում Միջազգային քրեական դատարանի իրավազորության տարածման հնարավորության վերաբերյալ մեր ընկերությանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի կողմից պատվիրված իրավական կարծիքը: Հանդիպմանը մասնակցեցին տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Դավիթ Հակոբյանը ներկայացրեց «չճանաչված պետությունների» տարածքներում Միջազգային քրեական դատարանի իրավազորության տարածման հնարավորությունը՝ անդրադառնալով նաև Պաղեստինի իրավիճակի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումներին, ուրվագծվեցին Միջազգային քրեական դատարանի իրավազորության իրականացման տարբերակները:



Մեր ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային քրեական և քրեական միջազգային իրավունքի տիրույթներում, տրամադրում ենք խորհրդատվություն տարբեր յուրիսդիկցիաների հնարավոր ներգրավմամբ քրեական հետապնդումների վերաբերյալ:



0 views0 comments
bottom of page