top of page

Ներդրումների ներգրավումը Քովիդ-19-ի պայմաններում





Գործատուի պատասխանատվության շրջանակը կապված անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտավորության խախտման հետ որոշիչ գործոն կարող է հանդիսանալ ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների կողմից ընկերություններ հիմնադրելու, գործող ընկերություններում ներդրումներ կատարելու կամ առհասարակ որևէ համագործակցություն ձևավորելու որոշում կայացնելիս:


Մասնավորապես, 2020 և 2021 թվականների ընթացքում ՔՈՎԻԴ-19 համավարակի շրջանակներում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը և դրանից բխող գործատուի պատասխանատվությունը դարձել է գործատուների և ներդրողների առաջնային մտահոգությունը։


Մեր հաճախորդներից «Dream 315» ՍՊԸ-ն (ՏՏ ոլորտ), որը նախատեսում էր ներդրում ներգրավել բարձր վարկանիշ ունեցող տեխնոլոգիական ընկերությունից դիմել է Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս գրասենյակին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով աշխատողի առողջությանը պատճառված վնասի կամ մահվան դեպքում ՀՀ օրենսդրությամբ ենթադրվող գործատուի պատասխանատվության շրջանակի վերաբերյալ:


Մեր ընկերությունը գործող օրենսդրության շրջանակում կատարել է վերլուծություն, ներկայացրել առաջարկություններ ուղղված հնարավոր ռիսկերի նվազեցմանը, միաժամանակ հնարավորինս ապահովելով աշխատողների անվտանգությունը:


Հատկապես ուրախ ենք արձանագրել, որ ներկայացված եզրակացության և առաջարկների արդյունքում նաև, հաճախորդ ընկերությանը հաջողվեց համագործակցել միջազգային հեղինակություն ունեցող ՏՏ ոլորտի ընկերության հետ:


Կից կարող եք տեսնել իրավական եզրակացության ամփոփագիրը (անգլերեն լեզվով)։




Summary of Legal Opinion_Dimension Legal RVS_Promotional
.pdf
Download PDF • 263KB

0 views0 comments
bottom of page