Հանրային միջազգային իրավունք

International Flags

Dimension Legal RVS-ը խորհրդատվություն է տրամադրում ազգային և միջազգային կորպորացիաներին, միջազգային կազմակերպություններին, պետական մարմիններին, ֆինանսական հաստատություններին և ՀԿ-ներին հանրային միջազգային իրավունքի տիրույթում: Մեր թիմը համալրված է մարդու իրավունքների, հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային քրեական իրավունքի և պատժամիջոցների կիրառման, բնապահպանական և սոցիալական պատասխանատվության, միջազգային չափանիշների (soft law) պահպանման և ռիսկերի կառավարման ոլորտում առաջատար մասնագետներով:

 

Մեր մասնագետներն ունեն բազմամյա փորձ պետական կառավարման միջազգային չափանիշների և լավագույն փորձի ներդրման գործում, մասնագիտացած են կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրենսդրության ոլորտում, անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացման և միջազգային աշխատանքային կանոնակարգերի կիրառման գործում:

 

Որոշ հակակոռուպցիոն և խարդախության դեմ պայքարի կանոնակարգեր, ինչպիսիք են՝ Միացյալ Թագավորության «Bribery Act 2010»-ը, Ֆրանսիայի «SAPIN II»-ը և Միացյալ Նահանգների «Foreign Corrupt Practices Act»-ը, ունեն արտատարածքային կիրառություն։ Dimension Legal RVS-ը տրամադրում է խորհրդատվություն compliance (համապատասխանության) ծրագրերի մշակման և կիրառման վերաբերյալ, հետագայում նաև այս օրենքներից բխող պատժամիջոցների բացառման կամ նվազեցման նպատակով համապատասխան մարմինների հետ բանակցությունների գործընթացում:

 

Ընկերության կառավարիչ գործընկեր Դավիթ Հակոբյանը ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում (2019-2020 թթ.) ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին տրամադրել է մի շարք իրավական կարծիքներ, հայեցակարգային փաստաթղթեր և խորհրդատվություններ` կապված անվտանգության ոլորտի այնպիսի բարեփոխումների հետ, ինչպիսիք են՝ Խորհրդարանի հովանու ներքո ռազմական օմբուդսմենի ստեղծում, Ազգային անվտանգության ծառայությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ուժեղացում, «Տեղեկատվության ազատության մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների բարեփոխում։

 

Դավիթը և Էջմին Շահբազյանը վերլուծել են (մոնիթորինգի ենթարկել) ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդարանական գործունեությունը և ներկայացրել հաշվետվություն DCAF-ի ժնևյան կենտրոնին (2019-2020 թթ.):