
Ծառայություններ
Dimension Legal RVS-ի համար որակն առաջնային է:
Մեր իրավախորհրդատուները համապատասխանում են բարձրագույն մասնագիտական և բարեվարքության չափանիշներին, ունակ են մեր Լոնդոնյան գործընկերների հետ համատեղ լուծելու մեկից ավելի իրավազորություն ներառող խրթին հարցեր (cross border matters): Մենք երաշխավորում ենք, որ մեր ծառայությունները և առաջարկվող լուծումներն ուղղված են հաճախորդի կարիքները լավագույնս բավարարելուն։
Պրակտիկայի մեր հիմնական վեց ոլորտները ներառում են՝
Կառավարում, Հետաքննություն և Օրենսդրությանը համապատասխանություն (Compliance),
Կորպորատիվ ֆինանսներ (Corporate) և ծրագրերի ֆինանսավորում (Project Finance),
Վերակազմակերպում և Due Diligence,
Ընկերությունների կապիտալում աշխատակիցների բաժնետիրացման ծրագրեր (ESOP)
Բաժնեմասնակցության, պարտավորական գործիքների կիրառման, Project Finance և Corporate Finance ոլորտներում համալիր ծառայությունների տրամադրումը հնարավոր է դառնում, քանի որ մեր ընկերությունը սերտորեն համագործակցում է Dimension ներդրումային ընկերության հետ, օգտագործում է վերջինիս ինդուստրիայի վերաբերյալ գիտելիքները: Dimension Legal RVS-ը իր տնօրեն- գործընկեր Դավիթ Հակոբյանի՝ միջազգային հանրային իրավունքի ոլորտում աշխատանքային փորձի շնորհիվ իրավախորհրդատվական ծառայություններ է մատուցում նաև միջազգային հանրային իրավունքի ոլորտում: