top of page

Մեր Թիմը

Դավիթ Հակոբյան

Դավիթը Dimension Legal-ի (2021թ-ի ապրիլի 5-ից՝ Dimension legal RVS) հիմնադիրն ու տնօրենն է (կառավարիչ գործընկեր): Դավիթը նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված  Dimension ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։

Դավիթը 2020 թվականի հուլիսին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է վերջինիս էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, (Դավիթին առաջադրել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հայկական կենտրոնը):

 

Դավիթը համակարգել է  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի արդար և հաշվետու հանքարդյունաբերության ոլորտի ծրագիրը Հայաստանում: Միևնույն ժամանակ, Դավիթը մասնակցում էր Պատասխանատու հանքաարդյունաբերության  կենտրոնի, Հայաստանի ամերիկյան համալսարանի  Ընդերքօգտագործման  օրենսդրության բարեփոխումների ինստիտուտի աշխատանքներին: Դավիթի մասնակցությամբ ՀՀ ընդերքի օրենսգրքում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքում և բնապահպանական տեսչության մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը, որոնք ներկայացվել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ բնապահպանության նախարարությանը և բնապահպանական տեսչությանը: 2019-2020 թվականներին Դավիթը մշակել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում քաղաքացիական ծառայողների համար անձնական տվյալների պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների վերաբերյալ դասընթացներ:

 

Նախքան իր սեփական պրակտիկան հիմնելը, Դավիթը աշխատել է Deloitte Armenia ընկերությունում որպես իրավաբանական ծառայությունների ղեկավար և «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունում որպես գլխավոր իրավախորհրդատու: 2016թ․-ի դեկտեմբեր ամսից Դավիթը խորհրդատվական ծառայություններ է մատուցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին` որպես վերջինիս իրավախորհրդատու կորպորատիվ վարկերի շրջանակում միջազգային ֆինանսական կառույեցների հետ փոխահարաբերություններում իրավախորհրդատու (Ասիական զարգացման բանկ, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկ, միջազգային ֆինանսական կորպոռացիա, Եվրազիական բանկ):

Դավիթի մասնավոր իրավաբանական պրակտիկայի շեշտը դրված է կորպորատիվ, արժեթղթերի, ֆինանսների և ընդհանուր ձեռնարկատիրական իրավունքի վրա: Դավիթը խորհրդատվություն է տրամադրել ընկերությունների վերակազմակերպումների, կառուցվածքի, ֆինանսական միջոցների գոյացման ժամանակ կիրառելի բաժնեհավաք և պարտավորական գործիքների (բաժնետոնսերի և պարտատոմսերի թողարկում, փոխարկելի պարտատոմսեր, օպցիաներ և այլն), կորպորատիվ իրավունքի, առևտրային պայմանագրերի մշակման և բանակցությունների տարբեր ձևերի, ներդրումների և ինստիտուցիոնալ վարկավորման վերաբերյալ:

 

Դավիթը խթանում է Հայաստանում մարդու իրավունքների Due Diligence պրակտիկան, Մարդու իրավունքների վրա բիզնեսի ազդեցության մասին ՄԱԿ-ի առաջնորդող սկզբունքների իրացմանը:

 

Նախքան մասնավոր իրավաբանական պրակտիկային անցնելը, Դավիթը ընդհանուր առմամբ 7 տարի աշխատել է միջազգային կազմակերպություններում՝ 2004-2011թթ-ին՝ ներգրավված լինելով որպես Ծրագրի ղեկավար, փորձագետ, փորձագիտական խմբի ղեկավար  ԵԱՀԿ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հովանու ներքո գործող մի շարք ծրագրերում։

 

Դավիթ Հակոբյանը ներգրավված է եղել Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում ստեղծված հետաքննող և փաստահավաք հանձնաժողովներում: Որպես իրավախորհրդատու մասնակցել է 2016թ․-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ Ազգային ժողովի կողմից ձևավորված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Դավիթը համակարգել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որի առաքելությունն էր աջակցել  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին քննելու 2008թ.-ի փետրվարի  նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների ընթացքում կիրառված բռնության պատճառները և հետաքննելու տասը քաղաքացիական անձանց մահվան դեպքերը: Այս խմբի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը 2008 թվականի ապրիլին հրապարակվեց ad hoc զեկույց: Դավիթը նաև աշխատել է Միջազգային քրեական դատարանում Դատախազի գրասենյակում, որտեղ ներգրավված է եղել մասնավորապես Ուգանդայի իրավիճակ թիմում։

 

Դավիթը ստացել է Փարիզի թիվ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի (Ֆրանսիա) իրավագիտության մագիստրոսի աստիճան և հաջողությամբ անցել է իրավաբանական պրակտիկայի դասընթացները Լոնդոնի BPP իրավաբանական դպրոցում (Մեծ Բրիտանիա):

Նա Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատի անդամ է, ինչպես նաև սոլիսիթր Անգլիայում և Ուելսում:

Դր․ Լուսինե Նավասարդյան

Լուսինեն Մեծ Բրիտանիայում հիմնված «RVS Solicitors» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենն է և Dimension legal RVS- ի գործընկերը:  

 

Ներկայումս նա խորհրդատվական ծառայություններ է մատուցում գլխավորապես կորպորատիվ և բիզնես միգրացիայի ոլորտում անհատ-ներդրողներից   մինչև օտարերկրյա խոշոր ընկերություններին, որոնք ցանկանում են տեղափոխվել/գործել Մեծ Բրիտանիայում (բիզնեսի տեղափոխում, Միացյալ Թագավորությունում վերաբնակեցում, կորպորատիվ ինտեգրում, Compliance ծառայություններ):

Նախքան Մեծ Բրիտանիա տեղափոխվելը, Լուսինեն Ռումինիայում գլխավորապես ներգրավված էր Կորպորատիվ իրավաբանության ոլորտում: Հարկ է նկատել, որ Լուսինե Նավասարդյանը դոկտորական ատենախոսություն է պաշտպանել միջազգային առևտրային իրավունքի համատեքստում միջազգային ուղղակի ներդրումների պաշտպանություն թեմայով:

​Նա փաստաբանի որակավորում ունի Անգլիայում և Ուելսում, ինչպես նաև գրանցված է Բուխարեստի փաստաբանական պալատում:

 

Լուսինեի՝ Միացյալ Թագավորությունում տեղակայված ընկերության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:

Davit is a non-judge member of the Committee on Ethics and Disciplinary Issues of the General Assembly of Judges of the Republic of Armenia endorsed by Transparency International Anti-Corruption Armenian Center․

 

Davit used to coordinate the Transparency International Anti-Corruption Center’s projects and initiatives for a fair and accountable mining sector in Armenia. In the meantime, Davit was involved with the Responsible Mining Center, AUA and Mining Legislation Reform Institute in the preparation of the changes to the Armenian Mining Code, Environmental Impact Assessment Law and Mining Inspection Law submitted respectively to Armenia’s Ministry for Territorial Administration and Infrastructure, Armenia’s Ministry of the Environment and Armenia’s Inspectorate for the Environment and Mining. Davit was entrusted by the UNDP to prepare training courses on data protection and human rights protection mechanisms for the civil servants.

Before starting his own practice, Davit used to work as Legal Manager for Deloitte Armenia, and was a Chief Legal Adviser for Armenbrok investment company.

Davit’s private legal practice emphasizes corporate, securities, finance and general business law. Davit has advised on a wide range of M&A and corporate law issues, various forms of commercial contracts drafting and negotiation, investments and institutional lending.

Davit promotes the practice of Human Rights Due Diligence in Armenia, and the implementation of United Nations Guiding Principles on Business and Human Rights.

Before moving to private legal practice, Davit worked in international organizations for a total of 7 years between 2004-2011 where he was involved as Program Officer, Consultant and Legal Expert in development projects under the umbrella of the OSCE (Organization for Security and Co-operation in Europe) and UNDP (United Nations Development Programme).

 

Davit has been involved in major inquiry and fact-finding commissions set up in Armenia over the last 15 years. He participated as a Legal Adviser in the investigation conducted by the Parliamentary Inquiry Commission on '2016 April War'. Davit Hakobyan coordinated a Task Force to assist Armenia’s Human Rights Defender in investigating the causes of large-scale violence and the death of ten civilians which occurred in the aftermath of the February 2008 Armenian presidential election. An ad hoc report was released on behalf of the Human Rights Defender’s Office. Davit also worked for the International Criminal Court (Office of the Prosecutor, Ugandan situation)

Davit has earned LLM Degree at University Paris 1 Pantheon-Sorbonne (France) and completed his legal practice course (LPC) with BPP Law School in London (UK).

He is a practicing lawyer both in Armenia and England & Wales.

Ռաքի Սինգալ

 

Ռաքին Միացյալ Թագավորության «RVS Solicitors» իրավաբանական ընկերության համատնօրենն է, նա նաև Dimension Legal RVS-ի գործընկերն է: 

Ռաքին ընտանեկան իրավունքի ոլորտում մեծ փորձ ունի և գործունեություն է ծավալում ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ՝ միջազգային մակարդակով: Նա ունի փորձառություն ֆինանսական իրավունքի ոլորտում, ներառյալ՝ ակտիվների պլանավորման և վերակազմավորման առնչությամբ գործերի շրջանակներում: Նրա ծառայություններից, հատկապես, օգտվում են խոշոր ձեռնարկատերերը, ֆինանսապես ապահովված անհատները, ովքեր ցանկանում են օգտվել Միացյալ Թագավորության՝  ամուսնալուծությունների և ունեցվածքի բաժանման ավելի ճկուն և բարենպաստ իրավական կառուցակարգերից: 

ԶԼՄ-ները պարբերաբար դիմում են Ռաքիին իրավական հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու նպատակով: Նա ունի Անգլիայում և Ուելսում փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Ռաքիի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել մեր գործընկերոջ՝ «RVS solicitors»-ի կայք:

Ejmin RVS.png
Էջմին Շահբազյան

Էջմինը Dimension Legal RVS-ի ավագ իրավախորհրդատուն է:​ Նա Dimension Investments-ում աշխատելու փորձ ունի երեք տարի՝ որպես ներքին խորհրդական և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու:  

 

Նա նաև աշխատել է Բաց կառավարման ոլորտում նորարարությունների կենտրոնի (CIOG) հետ՝ որպես հետազոտող, որն իրականացնում է խորհրդարանական վերահսկողական մոնիտորինգ CIOG-ի միջազգային գործընկեր Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) հետ: ​

 

Էջմինի մասնագիտական ոլորտներն են՝ համապատասխանությունը (compliance), կորպորատիվ իրավունք, M&A և վերակազմավորում, պատշաճ ուսումնասիրություն, ADR և հանրային քաղաքականության վերլուծություն: ​

 

Էջմինը երկակի իրավունքի բակալավրի կոչում ունի Հայաստանի ֆրանսիական համալսարանից և Ժան Մուլեն Լիոնի համալսարանից, որին հաջորդում է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության մագիստրոսի կոչումը: ​

 

Էջմինը նաև EVN Report և Caucasus Watch առցանց հրատարկչություններում հրապարակված հոդվածների հեղինակ է:

Վազգեն Սարգսյան

 

 

Վազգենը Dimension Legal RVS-ի իրավախորհրդատուն է։

 

Ունի իրավաբանության բակալավրի երկակի դիպլոմ Հայաստանում ֆրանսիական և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարաններում և ունի մագիստրոսի աստիճան քաղաքացիական իրավունքի ոլորտում: Ունեցել է իրավաբանի երկամյա աշխատանքային փորձ Հայաստանի Հանրապետության տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումն իրականացնող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում։

Նրա մասնագիտացման ոլորտներն են․ կորպորատիվ իրավունք, իրավական համապատասխանություն (compliance) և իրավական աուդիտ (ուսումնասիրություն), ընկերությունների հիմնադրում/գրանցում և վերակազմակերպում, ջրային և ընդերքօգտագործման օրենսդրություն:

Սոֆիա Զախարյան

Սոֆիան Dimension Legal RVS-ի իրավախորհրդատուն է։

Ունի Հայ-Ռուսական Պետական Համալսարանի իրավաբանության բակալավրի երկակի դիպլոմ, ավարտել է գերազանցությամբ: Ուսման ընթացքում Սոֆիան Հայաստանի Հանրապետությունից ընտրվել է որպես թեկնածու՝ մասնակցելու ԱՄՆ Պետական դեպարտամենտից հովանավորվող ակադեմիական փոխանակման ծրագրին և Վիսկոնսին-Օ Քլերի պետական համալսարանում ուսումնասիրել է ԱՄՆ իրավական համակարգը, միջազգային հարաբերություններ և ԱՄՆ սահմանադրական իրավունք:

 

Սոֆիան նաև ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ իր ուսման ընթացքում մասնագիտանալով կորպորատիվ կառավարման, մտավոր սեփականության իրավունքի, բիզնես կազմակերպությունների, հակակոռուպցիոն քաղաքականության և համապատասխանության (compliance) ոլորտներում: Իրավաբանական կրթության ընթացքում Սոֆիան նաև ձևավորել է իր գործնական հմտությունները՝ մասնակցելով Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթին, Ֆրանկֆուրտի ներդրումային արբիտրաժային դատախաղին և Ժան-Պիկտեի միջազգային մարդասիրական իրավունքի մրցույթին:

 

Սոֆիան հաջողությամբ հանձնել է ՀՀ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի կոմից անցկացված որակավորման քննությունները և ստացել Հայաստանում փաստաբանական գործունեության արտոնագիր:

 

Մինչ Dimension Legal RVS-ին միանալը, նա աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում,  ինչպես նաև ՀՀ Նախագահի աշխատակազմում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատանքի ընթացքում նա սկզբում զբաղվել է միջազգային իրավական համագործակցությամբ, իսկ այնուհետև՝ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Իր աշխատանքի ընթացքում հանդես է եկել որպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Հայաստանի արդարադատության նախարարության կողմից ստեղծված Հակակոռուպցիոն աշխատանքային խմբում, որը բաղկացած է պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներից:

 

Նրա մասնագիտացման ոլորտներն են․ միջազգային ներդրումային իրավունք, կորպորատիվ կառավարում, կորպորատիվ պատասխանատվություն, հակակոռուպցիոն ոաղաքականություն և համապատասխանություն (compliance), մասնավոր կազմակերպությունների գործունեություն և քրեական օրենք, քրեական դատավարություն, մարդու իրավունքները բիզնեսում:

bottom of page